Թբիլիսիի մետրոյի Սաբուրթալոյի գծում վերականգնվել է երթևեկությունը: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին տեղեկացրել են Թբիլիսիի տրանսպորտի ընկերությունից:
Սաբուրթալոյի գծում երթևեկությունը դադարեցված էր ավելի քան մեկ ժամվա ընթացքում:
Խափանման պատճառը «Դելիսի» մետրոկայանում բռնկված հրդեհն էր: