Թբիլիսիի մետրոն և քաղաքային ավտոբուսները կաշխատեն մինչև 22:00-ն
Թբիլիսիի մետրոն և քաղաքային ավտոբուսները կաշխատեն մինչև 22:00-ն

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, նոյեմբերի 9-ից, Վրաստանի խոշոր քաղաքներում, ներառյալ Թբիլիսիում, ժամը 22:00-ից 05:00-ն, ինչպես հետիոտն, այնպես էլ տրանսպորտային միջոցներով տեղաշարժը կսահմանափակվի:

Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի, նոր կանոնակարգի համաձայն, այսօրվանից Թբիլիսիի մետրոნ ու քաղաքային ավտոբուսները կդադարեն աշխատել ժամը 22:00-ին:

«Մենք քաղաքացիներին կոչ ենք անում ուղևորությունը պլանավորելիս հաշվի առնել նշված հանգամանքները և հետևել մասնագետների հանձնարարականներին: Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է խնդրում պատճառված անհանգստության համար»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ: