Թբիլիսիի մետրոյի և Վրաստանի երկաթուղու աշխատանքը վերականգնվել է
Թբիլիսիի մետրոյի և Վրաստանի երկաթուղու աշխատանքը վերականգնվել է:
Թբիլիսիի մետրոյում և Վրաստանի երկաթուղում խափանումը պայմանավորված էր էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատմամբ:
Թբիլիսիում և տարածաշրջանների մի մասում էլեկտրաէներգիայի մատակարարումն անջատվել էր առավոտյան մոտավորապես ժամը 08:00-ին:
Այդ առնչությամբ Վրաստանի պետական էլեկտրահամակարգը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ վթարից կարճ ժամանակ անց էլեկտրաէներգիայի մատակարարումը փուլ առ փուլ վերականգնվել է Թբիլիսիի և տարածաշրջանների մեծ մասում: Նրանց փոխանցմամբ՝ հանրապետության ողջ տարածքում էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնման գործընթացը կավարտվի ամենասեղմ ժամկետներում: