Թբիլիսիի մետրոյի առաջին գծում գնացքների երթևեկությունը խափանվել է

10:18, 05.10.2025

Թբիլիսիի մետրոյի առաջին գծում գնացքների երթևեկությունը խափանված է։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են տրանսպորտային ընկերությունից, առավոտյան ժամը 08:00-ից, խափանման պատճառով, գնացքները շարժվում են Վարկեթիլի մետրոյի կայարանից դեպի Գուրամիշվիլիի ուղղությամբ և հակառակը։

Ըստ ընկերության մամուլի ծառայության՝ Ախմետելի թատրոնի և Սարաջիշվիլի մետրոյի կայարանները ներկայումս փակ են և չեն կարող սպասարկել ուղևորներին։

Նմանատիպ