Թբիլիսիի մետրոյի առաջին գծում գնացքների երթևեկությունը խափանված է

10:12, 05.04.2026

Թբիլիսիի մետրոյի առաջին գիծը ուղևորներին սպասարկում է ուշացումներով,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից։

Ըստ նրանց, Թբիլիսիի մետրոյի առաջին գծում Դիդուբե մետրոկայարանում գնացքի տեխնիկական խափանման պատճառով երթևեկությունն իրականացվում է գոտիներով։

«Գնացքները երթևեկում են Վարկեթիլի մետրոկայարանից դեպի Կայարանի հրապարակ, իսկ Կայարանի հրապարակից դեպի Ախմետելի թատրոն՝ ուղևորափոխադրումը դադարեցված է։ Տեխնիկական խումբ է մեկնել դեպքի վայր, խափանումը վերացնելու համար։ Թբիլիսիի մետրոյի Սաբուրթալոյի գիծը շարունակում է աշխատել սովորականի պես», – հայտնել են տրանսպորտային ընկերությունից։

Ինչպես նշել են ընկերությունում, դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի տեխնիկական խափանումը վերացնելու համար։

Նմանատիպ