Թբիլիսիի մետրոպոլիտենի Սաբուրթալո գծով գնացքների շարժը դադարեցվել է
Թբիլիսիի մետրոպոլիտենի Սաբուրթալո գծով գնացքների շարժն ընդհատվել է: Մետրոյի երկրորդ գիծը աշխատում է մինչև «Դելիսի» մետրոյի կայարան։
Առկա տեղեկությունների համաձայն՝ մետրոյի «Պետական համալսարան» կայարանում երիտասարդն ընկել է ռելսերի տակ։
Այս պահին տեղում մոբիլիզացված են իրավապահները, կատարվում են քննչական աշխատանքներ։