Թբիլիսիի մանկապարտեզները պետք է համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին. Կալաձե
Թբիլիսիի մանկապարտեզները պետք է համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին. Կալաձե

Մանկապարտեզները մեզ համար կարևոր ուղղություններից մեկն է, համապատասխանաբար ցանկանում ենք չափանիշները համապատասխանեցնել եվրոպականի հետ,-այս հայտարարությունը արել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքերով չափանիշները վերաբերելու են բոլոր ուղղություններին, ինչպես դաստիարակչական կարգին, այնպես էլ շինությանը: Կալաձեի հայտարարությամբ մոտ ապագայում ծրագրվում է կառուցել նոր մանկապարտեզներ և վերանորոգել գոյություն ունեցող հաստատությունները:

«Շենքը, որտեղ գտնվում են երեխաները պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին: Ծրագրում ենք կառուցել նոր մանկապարտեզներ, ինչպես նաև վերանորոգել գոյություն ունեցող շենքերը: Մեր պահանջն էր, որ իրականացվեր Թբիլիսիում գործող մանկապարտեզների մոնիտորինգ: 24-ից երեք մանկապարտեզ վատթար վիճակում է: Այնտեղ գտնվելը վտանգավոր է, համապատասխանաբար ընդունել ենք որոշում ժամանակավորապես փակել այդ մանկապարտեզները»,-ասել է Կալաձեն: