Թբիլիսիի քաղաքային խորհրդի նիստում աղմուկ էր
Թբիլիսիի քաղաքային խորհրդի նիստում աղմուկ էր

Թբիլիսիի քաղաքային խորհրդի նիստը բացվել է աղմուկով և բանավոր առճակատմամբ։

Բախումը հաջորդել է Սաակաշվիլիի առողջության վերաբերյալ «Ազգային շարժման» անդամների հայտարարություններին։ Բախվել են «Ազգային շարժման» ներկայացուցիչ Զվիադ Կուպրավան և Սակրեբուլոյի «Վրացական երազանք» խմբակցության անդամ Օթար Գրիգոլիան։

«Ազգային շարժման» անդամները նիստերի դահլիճում պարզել են նախկին նախագահի պատկերով պաստառ, որի վրա գրված է եղել «Free Misha»: Նրանք Սալոմե Զուրաբիշվիլիին խնդրել են ներում շնորհել Սաակաշվիլիին։