Թբիլիսիի քաղաքային տրանսպորտ. Ավտոբուսները, միկրոավտոբուսները և մետրոն մարտի 21-22-ը ուղևորներին կսպասարկեն անվճար և սովորական ռեժիմով
Թբիլիսիի քաղաքային տրանսպորտը՝ ավտոբուսները, միկրոավտոբուսները և մետրոն մարտի 21-22-ը ուղևորներին կսպասարկեն անվճար։
Որոշումը կայացրել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Նորին Սրբություն և Երանություն Իլիա II-ի հուղարկավորության կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովը։
Քաղաքի ողջ տարածքում քաղաքային տրանսպորտը կգործի արդեն սահմանված երթուղիներով և ընդմիջումներով, իսկ մետրոն երկու օրերին էլ ուղևորներին կսպասարկի սովորական ռեժիմով՝ ժամը 06:00-ից մինչև 00:00-ն։