Թբիլիսիի քաղաքային դատարանում քննվում է նոյեմբերյան բողոքի ակցիաներին մասնակցող 11 ակտիվիստների վարչական գործը
Թբիլիսիի քաղաքային դատարանում քննվում է նոյեմբերյան բողոքի ակցիաներին մասնակցող 11 ակտիվիստների վարչական գործը

Թբիլիսիի քաղաքային դատարանում քննվում է «Կոալիցիա՝ հանուն փոփոխությունների», «Նաբիջի», «Դաիտովե» կազմակերպությունների անդամների և նոյեմբերյան ցույցերի մյուս ակտիվիստների՝ ընդհանուր առմամբ 11 անձի վարչական գործերը։ Գործը քննում է դատավոր Զվիադ Ցեկվավան։

Ակտիվիստներին մեղադրում են նոյեմբերի 10-ին Քուռ գետի աջ և ձախ ափերի, իսկ նոյեմբերի 17-ին Վարազիս խևի և Ճավճավաձեի պողոտայի արգելափակման մեջ։ Նշվածի կազմակերպելու մեջ մեղադրվում է նաև Նիկա Գվարամիան, սակայն այն պատճառով, որ Գվարամիան մեկ այլ գործով գտնվում է վարչական կալանքի տակ, նա ներկա չէ այսօրվա դատավարությանը, և նրա գործը դատավորն առանձնացրել է։ Գվարամիայի գործը կքննարկվի դեկտեմբերի 23-ին:

Ինչպես հայտարարեց ՆԳՆ ներկայացուցիչը, հանրահավաքի մասնակիցների կողմից փողոցներն արհեստականորեն փակվել են, ցուցարարների թիվը փողոցների փակման կարիք չի ունեցել, և իրենք ունեն դա ապացուցող համապատասխան տեսաապացույց։

Ինչ վերաբերում է հանրահավաքի մասնակիցների դիրքորոշմանը, ապա, ըստ նրանց փաստաբանների, տեղում հավաքի տասնյակ հազարավոր մասնակիցներ են եղել, և նրանք ֆիզիկապես չէին կարողանա տեղավորվել մայթին, ուստի փողոցները փակելը օրինաչափ էր։ Փաստաբանների խոսքով՝ իրենք հավաքների և ցույցերի ազատության իրավունք ունեն, այդ թվում՝ ճանապարհի վրա՝ խաթարելով երթևեկությունը, եթե կա մարդկանց համապատասխան քանակ։

Երկրորդ անգամ եղավ դատավոր Զվիադ Ցեկվավային հեռացնելու միջնորդություն։ Առաջին անգամ դրա համար հիմք է հանդիսացել ՆԳՆ պահանջի բավարարումը` գործի մեջ տեսանյութի ներառման վերաբերյալ։ Փաստաբանները պնդում է-ին, որ իրենք ծանոթ չեն այս նյութերին և չպետք է ընդգրկվեն գործում։ Դատավորին երկրորդ անգամ հեռացնելու միջնորդության հիմք է դարձել վկաներին հարցաքննելուց հրաժարվելը։

Սակայն Ցեկվավան ոչ մի դեպքում չի բավարարել իր ինքնաբացարկի միջնորդությունը։