Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Իսանիի ընտրատարածքային հանձնաժողովի մոտ ձերբակալված 7 անձի դատավարությունը
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Իսանիի ընտրատարածքային հանձնաժողովի մոտ ձերբակալված 7 անձի դատավարությունը

Թբիլիսիի քաղաքային դատարանում շարունակվում է Իսանիի ընտրատարածքային հանձնաժողովի մոտ ձերբակալված 7 անձի դատավարությունը:

Նիստին այս րոպեներին հարցաքննվում են պարեկ-տեսուչները:

Ինչպես հայտարարում է ձերբակալված Նիկա Բուրճուլաձեն, նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է:

«Մենք անցկացնում էինք խաղաղ ցույց և պահանջում վերադարձնել մեզանից գողացված ձայները, խաղաղ ձևով և չէինք ընդդիմանում: Արձանագրության մեջ գրել են, որ մենք հայհոյում էինք և չէինք ենթարկվում օրինական պահանջին, սակայն այնտեղ ոչ ոք ոչ մի կոչ չի արել, քանի որ ոչինչ չէինք խախտում: Համապատասխանաբար, չենք էլ հայհոյել: Անհիմն են բոլոր մեղադրանքները: Երեկ իրավապահները շփոթված էին և չկարողացան ներկայացնել ապացույցներ: Ինչ ակնկալիք պետք է ունենամ Բիձինա Իվանիշվլու կոռումպացված դատարանից, չգիտեմ»,- հայտարարել է Նիկա Բուրճուլաձեն: