Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Գոգի Ծուլաիայի դատավարությունը
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է սեռական բնույթի այլ բռնության մեջ մեղադրվող Գոգի Ծուլաիայի դատավարությունը:
Դատավոր Զվիադ Շարաձեն փակեց նիստը: Դատավորի խոսքով, հնարավոր սեռական հանցագործությունների նշաններ կան, այդ իսկ պատճառով նիստը պետք է անցկացվի դռնփակ:
Այսօրվա նիստին դատարանը քննարկում է Գոգի Ծուլաիայի նկատմամբ խափանման միջոցը:
Գոգի Ծուլայային երեկ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով, որը ենթադրում է սեռական բռնության նման գործողություններ և մեղավոր ճանաչվելու դեպքում՝ չորսից վեց տարվա ազատազրկում: