Թբիլիսիի քաղաքային դատարանը ահաբեկչական կազմակերպությանը միանալու և դրան օժանդակելու համար մեղադրյալին դատապարտեց 13 տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը ահաբեկչական կազմակերպությանը միանալու և դրան օժանդակելու համար մեղադրյալին դատապարտեց 13 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ ընդունեց դատախազության կողմից ներկայացված ապացույցները և Վրաստանի քաղաքացուն մեղավոր ճանաչեց օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը միանալու և դրան օժանդակելու մեջ։

Դատարանում հետազոտված ապացույցները հաստատեցին, որ մեղադրյալը 2014 թվականին մեկնել է Սիրիա, միացել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը և ակտիվորեն մասնակցել է նշված կազմակերպության կողմից վարվող ռազմական գործողություններին։ Մեղադրյալը նաև զբաղվել է ահաբեկչական կազմակերպության գործունեության քարոզչությամբ։ Ինտերնետում տարածվել են նրա մասնակցությամբ մի շարք լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում պատկերված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշները և կոչ՝ միանալու այդ կազմակերպությանը։

Նրան հեռակա մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածով (անդամակցություն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը և ահաբեկչական գործունեությանը օժանդակություն)։

Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղադրյալին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում և դատապարտեց 13 տարվա ազատազրկման։