Թբիլիսիի քաղաքապետը սեփականության վկայականները հանձնել է արվարձանային Գլդանիի 36 ընտանիքներին
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն սեփականության վկայականներ հանձնեց ևս 36 ընտանիքի:
Արվարձանային Գլդանիում ապրող ընտանիքների համար բնակարաններն օրինականացվել են մեկ լարի խորհրդանշական գնով: Կախա Կալաձեն շնորհավորեց նշված ընտանիքներին տարածքների օրինականացման կապակցությամբ և ասաց, որ նման խնդիր ունեցողները պետք է դիմեն թաղապետարաններին:
«Մայրաքաղաքում սոցիալական ծրագիրը արդեն մի քանի տարի է ինչ իրականացվում է : Այսօր Գլդանի թաղամասի 36 ընտանիքի խորհրդանշական մեկ լարիով տրվեց այն տարածքները, որտեղ նրանք ապրում էին տասնամյակներ շարունակ : Ես ուզում եմ շնորհավորել այս մարդկանց, նրանք արդեն ունեն սեփականության վկայականներ: Ես կցանկանայի դիմել նրանց, ովքեր նման խնդիր ունեն, դիմեք թաղապետարաններին, որտեղ նրանք կօգնեն ձեզ հավաքել համապատասխան փաստաթղթերը »,- ասել է Կախա Կալաձեն:
2018 թվականից մինչ օրս օրինականացվել է 1847 ընտանիքի բնակելի տարածք: Բացի այդ, Թբիլիսիի քաղաքապետարանն ստացել է օրինականացման հարյուրավոր դիմումներ, որոնք վերանայվում են և տարածքը փուլ առ փուլ լրացվում է:
Մայրաքաղաքի քաղաքապետի հետ միասին ներկա էին Գույքի կառավարման գործակալության պետ Իրակլի Թավարթքիլաձեն և Գլդանիի շրջանի նահանգապետ Լևան Նարուշվիլին: