Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գործնական այցով մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, որտեղ մասնակցելու է «Թբիլիսոբա 2019» փառատոնի բացման արարողությանը:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, երկօրյա այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Մինսկի քաղաքապետ Անատոլի Սիվակի հետ:
Կախա Կալաձեն ներկա է գտնվելու «Վրացական տան» բացման միջոցառմանը, որը Մինսկում «Գործընկերային ֆոնդը» հիմնադրել է Բելառուսի կառավարության աջակցությամբ:
Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին պատվիրակությունում են քաղաքապետի տեղակալ Իլիա Էլոշվիլին և «Թբիլսերվիս գրուպի» ղեկավար Լևան Ջղարկավան: