Թբիլիսիի քաղաքապետարանն սկսում է իրականացնել «խրուշչովկաների» փոխարինման նախագիծը
Թբիլիսիի քաղաքապետարանն սկսում է իրականացնել «խրուշչովկաների» փոխարինման նախագիծը:
Ինչպես նշել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կառավարության այսօրվա նիստին, քաղաքապետարանը հայտարարում է շահերի արտահայտում՝ Վարկեթիլի երրորդ մասիվում գտնվող 30 205 ք.մ հողամասի վրա բնակելի համալիրի զարգացման նպատակով:
«Այս փուլում խոսքը վերաբերում է Վարկեթիլիի երրորդ մասիվի 6-րդ և 8-րդ կվարտալներում գտնվող չորս ծանր վթարային շենքի լիարժեք փոխարինմանը: Ինչպես նաև, Վարկեթիլիի մասիվում և Զեմո պլատոյում գտնվող նվազ վթարային շենքերի բնակիչների տեղափոխմանը»,- հայտարարել է Կախա Կալաձեն և նշել, որ արդեն հնարավոր է բանակցություններ սկսել նշված ընտանիքների հետ:
Նրա մեկնաբանմամբ, այնտեղ բնակվող ընտանիքները կունենան նոր, կոնկրետ վայրում ժամանակակից եվրոպական տիպի բնակարաններ ստանալու հնարավորություն և ապրելու համար արժանի պայմաններ:
«Սկզբնական փուլում խոսքը վերաբերում է 170 ընտանիքի, սակայն ցանկանում եմ ասել, որ սա միանգամյա նախագիծ չէ: Սա կենդանի գործընթաց է, որը կտա բավականին մասշտաբային ձևով «խրուշչովկաների» փոխարինման նախագծի իրականացման հնարավորություն»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը: