Թբիլիսիի քաղաքապետարանի համար հատկացված 30 մլն. լարին օգտագործվելու է ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման և մարզական-առողջարանային օբյեկտեների նախագծման համար
Թբիլիսիի քաղաքապետարանի ֆինանսավորումը ավելանում է 30 միլիոնով: Այս մասին այսօր հայտարարել է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն:
Գումարը ծախսվելու է մայրաքաղաքում ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման և մարզական-առողջարանային օբյեկտեների նախագծման համար:
«Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել, 30 մլն. լարիով ավելացնել տրանսֆերը Թբիլիսիի մունիցիպալիտետի օգտին: Նշված գումարը օգտագործվելու է Թբիլիսիում, ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման համար: Այս ծրագիրը գրված էր և պետք է ավարտվի գալիք երկու տարիների ընթացքում: Այն պատճառով, որ լավ արդյունքներ ունենք բյուջեի կատարման տեսանկյունից, ընդունել ենք որոշում, բյուջեն ուղղենք հենց այս տարի: Դա նշանակում է, որ Թբիլիսիի մունիցիպալիտետը հնարավորություն է ունենալու սկսել մարզական-առողջարանային օբյեկտների նախագծումը»,-հայտարարել է Բախտաձեն:
Նախարարի խոսքերով, նախագծումից հետո սկսվելու է մարզական օբյեկտների շինարարությունը, որի համար գումարը հատկացվելու է հաջորդ տարիներին: Թբիլիսիից բացի խոսքը գնում է նաև տարածաշրջանում իրականացվելիք նախագծերի մասին:
Նշված հարցը այսօր քննարկել են վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ, որին ներկա էին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan