Թբիլիսիի քաղաքապետարանը տրանսպորտ է ապահովում պատրիարքի գահակալությանը մասնակցել ցանկացողների համար

22:16, 11.05.2026

Թբիլիսիի քաղաքապետարանը անվճար տրանսպորտ է ապահովում Վրաստանի նորընտիր պատրիարքի գահակալությանը մասնակցել ցանկացողների համար: Այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Նրանց համաձայն՝ քաղաքացիները Առաջին Հանրապետության հրապարակից քաղաքային ավտոբուսներով կմեկնեն Սվետիցխովելիի տաճար, իսկ երկրի 142-րդ պատրիարքի գահակալությունից հետո՝ Հանրապետության հրապարակ:

Հասարակական տրանսպորտը Թբիլիսիից կմեկնի Մցխեթա մայիսի 12-ին, ժամը 08:00-ին:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինտայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո III գահակալության արարողությունը տեղի կունենա վաղը, ժամը 10:00-ին, Սվետիցխովելիի տաճարում:

Նմանատիպ