Թբիլիսիի քաղաքապետարանը «սոցիալապես անապահով և հաջող ուսանողներին աջակցության» ենթածրագրի շրջանակներում, մարտի մեկից սկսում է գարնանային կիսամյակի հարկի ֆինանսավորման համար հայտերի ընդունումը
Թբիլիսիի քաղաքապետարանը «սոցիալապես անապահով և հաջող ուսանողներին աջակցության» ենթածրագրի շրջանակներում, մարտի մեկից սկսում է գարնանային կիսամյակի հարկի ֆինանսավորման համար հայտերի ընդունումը:
Մայրաքաղաքի քաղաքապետարանի լրատվությամբ, ենթածրագրի շրջանակներում ֆինանսավորվելու են Թբիլիսիում գրանցված սոցիալապես անապահով ուսանողները, որոնց ընտանիքի վարկանիշային միավորը 70 000 -ից ցածր է և սովորում են պետության կողմից արտոնագրված մասնավոր և պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հայտերը ընդունվելու են մարտի մեկից մինչև մայիսի 31-ը: Հարկավոր է դիմումի հետ միասին Թբիլիսիի քաղաքապետարանին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Անձը հաստատող վկայական
- Քաղվածք սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայից
- Վկայական համալսարանից տարեկան վճարման մասին
- Համալսարանի բանկային հաշվեհամարը
- Համալսարանի կողմից տրված փաստաթուղթ ( ուսումնական քարտ)
- Առաջին կիսամյակի ուսանողների համար հարկավոր է միասնական քննություններին ստացած միավորները պատկերող փաստաթուղթ
- Երաշխավորության թերթիկ տրված ուսումնական հաստատությունից
- Մոտիվացիայի նամակ
Սոցիալապես անապահով ուսանողները կիսամյակի ընթացքում կստանան 562,5 լարի, իսկ բարձր ակադեմիական արդյունք ցուցաբերելու դեպքում, հնարավոր է ֆինանսավորումը մեծանա 70-100 տոկոսով:
2015-2017 թթ.., ենթածրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 6500 ուսանող: Ընթացիկ տարի ենթածրագրի բյուջեն ավելացել է 200 000 լարիով և կազմել 1 200 000 լարի:
Հեղինակ -
Edgar Barsegyan