Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է լուծել 90-ական թվականներին կոոպերատիվ բնակարանաշինությունից տուժածների խնդիրը
Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է լուծել 90-ական թվականներին կոոպերատիվ բնակարանաշինությունից տուժածների խնդիրը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության նիստին:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է մայրաքաղաքում բնակվող ավելի քան 3000 ընտանիքի:
«90-ական թվականներից ի վեր, այս ընտանիքները տուժած են կոոպերատիվ բնակարանաշինությունից: Նրանք ժամանակին պետությանը վճարել են բնակարանաշինության արժեքը, սակայն պետությունը չի կարողացել իրականացնել շինարարություն: Ես ամեն բան կանեմ, որպեսզի իմ քաղաքապետ լինելու պայմաններում ամբողջությամբ լուծեմ այս խնդիրը»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, սկզբնական շրջանում ձեռք է բերվել մունիցիպալիտետի սեփականությունում առկա 16 հեկտար հողամաս և բավարարվելու է առնվազն 800 ընտանիք:
Կալաձեի խոսքով, շինարարական ընկերությունների ընտրությունն իրականացվում է մրցունակության սկզբունքով, իսկ չափանիշը լինելու է հետևյալը՝ ով կկարողանա ավելի շատ անձի ապահովել, նա էլ կճանաչվի հաղթող: