Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է երիտասարդների վերապատրաստման ծրագիրը
Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է երիտասարդների վերապատրաստման ծրագիրը: «Սովորիս և տեղավորվիր աշխատանքի» այսպես է կոչվում եռամսյա ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների արհեստավարժությունը:
Մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեի հայտարարությամբ, անցած տարի ծրագրին մասնակցել է մոտ 1000 երիտասարդ և նրան 80 տոկոսը աշխատում է: Հետաքրքրվող անձինք գրանցում կարող են անցնել մինչև մայիսի 7-ը, քաղաքապետարանի կայք էջում:
«Ամենամեծ հիմնախնդիրը աշխատատեղերն են: Անցած տարի սկսել ենք այս ծրագիրը, սա աջակցություն է երիտասարդներին, նրանց վերապատրաստելու տեսանկյունից: ՈՒնենք լրատվություն, թե հատկապես որ ոլորտներում են պահանջում երիտասարդ մասնագետների: Այս տարի նույնպես սկսում ենք այս ծրագիրը, որի միջոցով երիտասարդները կվերապատրաստվեն և կսկսեն աշխատել»,-հայտարարել է Կախա Կալաձեն: