Թբիլիսիի քաղաքապետարանը մի քանի օրից կներկայացնի ծրագիր՝ լքված շենքերի խնդիրը լուծելու համար
Թբիլիսիի քաղաքապետարանը մի քանի օրից կներկայացնի ծրագիր, ինչ պետք է արվի Թբիլիսիում, լքված շենքերի խնդիրը լուծելու համար,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, լքված շենքերը, մի կողմից աղավաղում են քաղաքի տեսքը, մյուս կողմից, այնտեղ հակասանիտարիա է:
«Քաղաքում ունենք լքված շինարարություններ: Ցավոք, բոլոր շրջաններում գոյություն ունեն այնպիսի շինարարություններ, որոնք ստեղծում են երկու խնդիր՝ աղավաղում են քաղաքի տեսքը և շրջապատի բնակիչների համար ստղեծում խնդիր – հակասանիտարիա, աղբ, սողունների բույն և շատ ծանր իրավիճակ:
Մենք այդ առնչությամբ ունեցել ենք զրույց վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ և նրա կողմից կա լիարժեք աջակցություն, կա աջակցություն կենտրոնական իշխանության կողմից և շուտով, մի քանի օրից, մենք կներկայացնենք կոնկրետ տեսլական, ծրագիր, թե ինչ պետք է արվի, որպեսզի այս խնդիրը լուծվի»,- հայտարարել է Կախա Կալաձեն: