Թբիլիսիի քաղաքապետարանը բնակչությանն առաջարկում է հանձնել Ամանորի համար օգտագործած տոնածառները և չիչիլակները
Թբիլիսիի քաղաքապետարանը բնակչությանն առաջարկում է հանձնել Ամանորի համար օգտագործած տոնածառները և չիչիլակները

«Հոգ տանենք քաղաքի մասին» քարոզարշավի շրջանակներում, Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակչությանն առաջարկում է հանձնել Ամանորի համար օգտագործած տոնածառները և չիչիլակները (վրացական տոնածառ):

Նշված նախաձեռնության մասին է խոսել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ կառավարության այսօրվա նիստին:

Նրա խոսքով, լուրջ խնդիր է օգտագործված տոնածառների և չիչիլակների աղբարկղներում հայտնվելը, որից պետք է խուսափել:

«Մեր բոլոր շահերից է բխում պաշտպանել բնությունը: Թբիլիսիի քաղաքապետարանն առաջիկայում  պատրաստվում է սկսել «Հոգ տանենք քաղաքի մասին» քարոզարշավը և այդ քարոզարշավի շրջանակներու սկսում ակցիա, որպեսզի հանձնենք օգտագործված տոնածառերը և չիչիլակները»,- հայտարարել է Կալաձեն:

Նրա խոսքով, հնարավոր է հանձնել Վակեի այգում, Կիկվաձեի այգում, Ռիղեի այգում, Վերայի այգում հատկացված հատուկ վայրերում: Հանձնելուց հետո դրանք կմշակվեն և կկիրառվեն տարբեր ուղղություններով: