Թբիլիսիի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը մասնակցել է Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների ղեկավարների ամենամյա համաժողովին
Թբիլիսիի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Գիորգի Բոլոթաշվիլին մասնակցել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ղեկավարների ամենամյա համաժողովին:
Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ միջոցառման շրջանակներում մասնակիցները քննարկել են միջազգային համագործակցության ամրապնդման, օպերատիվ տեղեկատվության արդյունավետ փոխանակման և ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի ռազմավարությունները:
«Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոները հանդիսանում են հիմնական հաղորդակցման ուղին Ինտերպոլի և նրա 196 անդամ երկրների իրավապահ մարմինների միջև: Նշված կառույցները եզակի դեր են խաղում անդրազգային հանցավորության դեմ պայքարում, այդ թվում՝ գիտելիքների, փորձի և լավագույն փորձառությունների փոխանակման միջոցով», – ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ: