Թբիլիսիի և Շանհայի միջև ուղիղ կանոնավոր չվերթները կսկսվեն հուլիսի 15-ից

11:59, 14.07.2026

Թբիլիսիի և Շանհայի միջև ուղիղ կանոնավոր չվերթները կսկսվեն հուլիսի 15-ից։ Այս մասին տեղեկատվությունը տարածել է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։

Նրանց խոսքով՝ չվերթները կիրականացվեն China Eastern Airlines-ի կողմից։ Չվերթները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։

«China Eastern Airlines-ը երրորդ չինական ավիաընկերությունն է, որը իրականացնում է ուղիղ կանոնավոր չվերթներ Վրաստանի և Չինաստանի միջև։

Նոր երթուղին կնպաստի զբոսաշրջության, բիզնեսի և առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Առանց վիզայի ռեժիմի հետ մեկտեղ երկու երկրների միջև ճանապարհորդությունը կդառնա ավելի հեշտ», – ասվում է Օդանավակայանների ասոցիացիայի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ