Թբիլիսիի և Ռիգայի միջև կանոնավոր չվերթները վերսկսվելու են օգոստոսի 5-ից
Վրաստանի և Լատվիայի մայրաքաղաքների միջև կանոնավոր օդային տեղաշարժը վերկսվելու է օգոստոսի 5-ին: Այս մասին հաղորդում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Գերատեսչության հաղորդմամբ, այդ կապակցությամբ ավարտվել են բանակցությունները Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, քաղաքացիական ավիացիայի գործակալության և «AirBaltic» ավիաընկերության միջև:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, այդ որոշումը շատ կարևոր է, քանի որ մերձբալթյան երեք պետությունները գտնվում են եվրոպական հինգ երկրների ցուցակում, որոնց հետ Վրաստանը անվերապահորեն բացել է սահմանները: