Թբիլիսիի «Դինամոն» Թեմուր Քեցբայային ներկայացրել է որպես գլխավոր մարզիչ. «Սա իմ թիմն է, ես այստեղ եմ մեծացել և ամեն ինչ կանեմ, որպեսզի «Դինամոն» վերադարձնի իր նախկին փառքը» #1TVSPORT
«Դինամո Թբիլիսին» ներկայացրել է նոր գլխավոր մարզչին՝ Թեմուր Քեցբայային, մի մարդու, ով նշանակալի հետք է թողել վրացական ֆուտբոլում և երկարատև արտասահմանյան կարիերայից հետո վերադարձել է հայրենիք:
«Շնորհակալություն վստահության համար: Ինձ հնարավորություն տրվեց աշխատել մի թիմում, որտեղ երկար ժամանակ խաղացել եմ, և հիմա, տարիներ անց, վերադարձել եմ որպես մարզիչ: «Դինամոն» Վրաստանի թիվ մեկ թիմն է, և մենք պետք է անենք այն, ինչ վայել է այս ակումբին:
«Դինամոն» միշտ եղել է և կլինի առաջին թիմը. բոլոր երեխաները երազում են հայտնվել այս ակումբում, և այն ունի բոլոր ռեսուրսները լավագույնը լինելու համար, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր: Այստեղ շատ երիտասարդներ են խաղում: Թիմին փորձ է պետք, ֆուտբոլիստներ, ովքեր կօգնեն երիտասարդներին հասնել մեծ նպատակների և հաջողությունների եվրոգավաթներում: Ցավոք, առայժմ վրացական ոչ մի թիմի չի հաջողվել դուրս գալ խմբային փուլ: Հուսով եմ՝ կգա ժամանակը, երբ «Դինամոն» կպայքարի դրա համար:
Սա իմ թիմն է, ես այստեղ եմ մեծացել և որպես մարզիչ կանեմ ամեն ինչ, որպեսզի «Դինամոն» վերադարձնի իր նախկին անունը: Ի՞նչ եմ պատրաստվում փոխել: Ուզում ենք շտկել իրավիճակը: Անհրաժեշտ է փորձառու ֆուտբոլիստներ հրավիրել: Նախագահի կողմից ունենք լիակատար աջակցություն հզորանալու համար: Ցավալի է, որ «Դինամոն» խաղում է ամենագեղեցիկ մարզադաշտերից մեկում, իսկ տրիբունաները դատարկ են. դա ոչ մեկի համար լավ չէ:
Արդյո՞ք կհրավիրենք Օքրիաշվիլիին: Մեզ պետք են այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան անմիջապես խաղալ: Ամեն ինչ կանենք այնպիսի խաղացողներ հրավիրելու համար, ովքեր կօգնեն և՛ թիմին, և՛ կնպաստեն երիտասարդների զարգացմանը: Բոլոր ֆուտբոլիստները կգան իմ համաձայնությամբ: Ցանկանում եմ այնպիսի խաղացողների, որոնց լավ եմ ճանաչում և ովքեր կօգնեն «Դինամոյին»», – հայտարարել է Թեմուր Քեցբայան: