Վրացական ֆուտբոլային ակումբների մեծամասնությունը ավարտել է իր նախասեզոնային հավաքը: Իր հավաքը Թուրքիայում ավարտել է նաև «Դինամո» Թբիլիսին, որը անց է կացրել սպարինգ հանդիպում:
Կախա Կաճարավայի ղեկավարած թիմը հանդիպել է Ղազախստանի «Օրդաբասին»: 23-րդ րոպեին հաշիվը 11 մետրանոցով բացել են դինամոյականները: Ավելի ուշ 40-րդ րոպեին ղազախներին հաջողվել է հավասարեցնել հաշիվը և առաջին խաղակեսը ավարտել ոչ ոքի:
Երկրորդ խաղակեսում դինամոյականները ակտիվացրեցին իրենց խաղը և սուր էին հակառակորդի դարպասների մոտ, որի շնորհիվ նրանց հաջողվեց խփել ևս երկու գոլ և ֆիքսել վեռջնական ՝3:1 հաշիվը:
Հեղինակ -
Edgar Barsegyan