Թբիլիսիի բոլոր մետրոկայաններում դադարեցվել են վերանորոգման աշխատանքները
Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությամբ, Թբիլիսիի բոլոր մետրոկայաններում դադարեցվել են վերանորոգման աշխատանքները, որպեսզի բոլոր նախագծերը ստուգվեն փորձաքննությամբ:
Ինչ վերաբերում է «Վարկեթիլի» մետրոկայանում տուժած 14 մարդուն, Կախա Կալաձեի խոսքով, նրանց բուժման ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը:
Վարկեթիլիի մետրոյում առաստաղի մի մասը փլուզվել էր երեկ առավոտյան:
«Վարկեթիլի» մետրոկայանը վերանորոգվել էր 4 ամիս առաջ, 2017 թվականի սեպտեմբերին:
Շինարարական աշխատանքներն անցկացրել էր մրցույթում հաղթող «Ղվարելրեմշեն» ՍՊԸ-ն: