Թբիլիսիի բնակչության մեծ մասին էլեկտրաէներգիա չի մատակարարվում, էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցված է նաև մարզերի մի մասում

10:18, 25.07.2026

Թբիլիսիի բնակչության մեծ մասին էլեկտրաէներգիա չի մատակարարվում:

Մայրաքաղաքում էլեկտրաէներգիան անջատվել է ժամը 08:00-ի սահմաններում:

Առկա տեղեկատվությամբ՝ այս պահին էլեկտրաէներգիա չի մատակարարվում նաև տարածաշրջանների մի մասին:

Ի գիտություն՝ Թբիլիսիում և Վրաստանի տարածաշրջանների մեծ մասում էլեկտրաէներգիայի մատակարարումը վթարային կարգով ընդհատվել էր նաև հուլիսի 24-ին, ժամը 01:00-ին: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ էներգահամակարգում տեղի ունեցած համակարգային վթարային անջատումը էլեկտրաէներգիայի և հեռահաղորդակցության ցանցերի խափանում էր առաջացրել: GNERC-ը սկսել է հուլիսի 24-ի մասշտաբային վթարի պատճառների ուսումնասիրությունը:

Նմանատիպ