Թբիլիսիի ավտոբուսների վրա կմոնտաժվեն սեղմակներ, որոնց միջոցով հնարավոր կլինի փոխադրել հեծանիվներ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, ավտոբուսների վրա կմոնտաժվեն սեղմակներ, որոնց միջոցով հնարավոր կլինի փոխադրել հեծանիվներ: Համապատասխան առաջադրանքը Թբիլիսիի քաղաքապետը տվել է իր տեղակալ Մաիա Բիթաձեին:
«Ընդհանրապես, հեծանիվը քաղաքում դառնում է շատ հանրամատչելի: Բազմաթիվ մարդիկ են օգտվում դրանից և դուք գիտեք, որ արգելված է հեծանիվը բարձրացնել հասարակական տրանսպորտ: Համապատասխանաբար, մենք ցանկանում ենք օրինակ վերցնել լավագույն քաղաքներից: Շատերդ եք տեսել, որ բոլոր զարգացած քաղաքներում կա հասարակական տրանսպորտ, որի վրա ամրացված են համապատասխան սեղմակներ:
Ուստի, ցանկանում եմ տիկին Մաիա Բիթաձեին հանձնարարել, աստիճանաբար սկսենք ավտոբուսների վրա ամրացնել սեղմակներ, որպեսզի մարդիկ կարողանան հեծանիվով ուղևորվել հասարակական տրանսպորտով»,- հայտարարել է Կախա Կալաձեն: