Թբիլիսիի Ամաշուկելի փողոցի պայթյունի հետևանքով տուժած մեկ անձի տեղափոխել են հիվանդանոց
Թբիլիսիի Ամաշուկելի փողոցի պայթյունի հետևանքով տուժած մեկ անձի տեղափոխել են հիվանդանոց

Թբիլիսիի Նուցուբիձե պլատոյի Ամաշուկելի փողոցում գտնվող տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ:

Ինչպես լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Թբիլիսիի գլխավոր բաժնի պետ Օթար Կերեսելիձեն, տուժածը կարողանում էր խոսել, նա ունեցել է միջին ծանրության վնասվածքներ և տեղափոխվել է հիվանդանոց:

Պայթյունը տեղի է ունեցել Ամաշուկելի փողոցի գազալցակայանում:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան