Թբիլիսիի 51-րդ հանրային դպրոցի տնօրեն Մանանա Թուրքաձեն հեռացել է պաշտոնից
Թբիլիսիի 51-րդ հանրային դպրոցի տնօրեն Մանանա Թուրքաձեն հեռացել է պաշտոնից

Թբիլիսիի 51-րդ հանրային դպրոցի տնօրեն Մանանա Թուրքաձեն հրաժարական է տվել,- այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

Ինչու է դպրոցի տնօրենի պաշտոնից հրաժարական տվել Թուրքաձեն, դեռևս հայտնի չէ, սակայն գոյություն ունեցող տեղեկությամբ, հնարավոր է, դա կապված լինի նաև Խորավայի փողոցում անչափահասների սպանության փաստի հետ: Խորավայի փողոցում անչափահասների միջև բախման հետևանքով զոհված Դավիթ Սարալիձեն և Լևան Դադունաշվիլին հենց 51-րդ դպրոցի աշակերտներ էին:

Վրաստանի Առաջին ալիքը փորձել է կապ հաստատել Մանանա Թուրքաձեի հետ, սակայն չի հաջողվել: