Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի որոշակի հատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ուժեղ ձյան պատճառով միջազգայնորեն կարևոր Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ 133-կմ 158 հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը, իսկ մյուս տիպի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։