Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ 133-կմ 158 հատվածում սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը

22:33, 27.11.2024

Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով միջազգային Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ 133-կմ 158 հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը։

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։

Գերատեսչության տվյալներով՝ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Ինչպես նշվում է Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ, ավտոճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։

Նմանատիպ