«Թբիլիսի փրայդը» տարածում է հայտարարություն
«Թբիլիսի փրայդը» տարածում է հայտարարություն

«Թբիլիսիի փրայդը» հուլիսի 5-ին նախատեսված արժանապատվության երթի վերաբերյալ տարածում է հայտարարություն:

Հայտարարության համաձայն, կազմկոմիտեն աշխատում է անվտանգության հարցերի շուրջ, և վերջնականապես կհայտարարի համաձայնեցված ծրագրի մասին հուլիսի 5-ին, օրվա առաջին կեսին:

«Ընկերներ, մենք մոտենում ենք «Փրայդի շաբաթյակի» ամենակարեւոր իրադարձությանը: Արժանապատվության երթին:

Մենք հավատում ենք, որ միասին մենք պատմություն ենք կերտում և կատարում ամենակարևոր քայլերը մի պետության կառուցման գործում, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված կլինեն, և մարդիկ ունեն հավասար հնարավորություններ:

Մենք տեսնում ենք մեծ հետաքրքրություն ԼԳԲՏ անձանց և աջակիցների կողմից, վաղվա արժանապատվության երթի նկատմամբ: Ինչպես արդեն գիտենք, նախատեսվում է հակացույց, բռնարար խմբերի կողմից: Մենք խաղաղ ցուցարարներ ենք և չենք ցանկանում, որ արժանապատվության երթին հաջորդեն բռնի միջադեպեր: Դրանից խուսափելու համար մենք փորձում ենք նվազագույնի հասցնել հակացույցի մասնակիցների հետ ֆիզիկական շփման հնարավորությունը:

Հանրահավաքի կազմակերպչական թիմը աշխատում է անվտանգության հարցերի շուրջ: Այդ նպատակով մենք ակտիվ կապի մեջ ենք ՆԳ նախարարության հետ:

Հուլիսի 5-ին, օրվա առաջին կեսին, մենք կհրապարակենք վերջապես համաձայնեցված ծրագիրը:

Սպասում ենք ձեզ արժանապատվության երթին: Դրանից առաջ խնդրում ենք հետևել Թբիլիսի փրայդի կողմից հրապարակված տեղեկատվությանը», – ասված է «Թբիլիսի փրայդի» հայտարարության մեջ: