Թբիլիսի-Կիև ավիաչվերթի ուղևորները «ՈՒկրաինայի ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի անսարքիության պատճառով տեղաբախշվում են տարբեր ավիաուղիներ
Թբիլիսի-Կիև ավիաչվերթի ուղևորները «ՈՒկրաինայի ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի անսարքիության պատճառով տեղաբախշվում են տարբեր ավիաուղիներ:
Ինչպես Թբիլիսիի միջազգային օդանավակայանից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, չվերթը պաշտոնապես չեղյալ չի հայտարարվել: Լրատվական կենտրոնում հայտարարում են, որ չվերթը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:
Մինչ այս ընկերությունում պաշտոնական մեկնաբանություն չի արվել: Սակայն ինչպես հայտարարում են ուղևորները, նրանց ասել են, որ ինքնաթիռի մոտ առաջացել են տեխնիկական խնդիրներ, որի պատճառով ուղևորները Կիև կհասցվեն տարբեր չվերթներով:
«ՈՒկրաինայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կատարել էր վթարային վայրէջք, պատճառը նշվում է արգելակների անսարքիությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan