Թայվանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Չինաստանը տասնյակ ինքնաթիռներ և նավեր է ուղարկել Թայվան
Թայվանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Չինաստանը տասնյակ ինքնաթիռներ և նավեր է ուղարկել Թայվան

Թայվանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Չինաստանը տասնյակ ինքնաթիռներ և նավեր է ուղարկել Թայվանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է AP-ն։

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ անցած 24 ժամվա ընթացքում նկատվել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 32 ինքնաթիռ և ռազմածովային ուժերի ինը նավ։ Դրանցից 20 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը կամ խախտել Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտին։

Ի պատասխան՝ Թայվանը զգոնության է դրել սեփական ինքնաթիռները, նավերն ու հրթիռային համակարգերը։

Տեղեկության համար նշենք, որ չինական այս գործողությունը հաջորդել է Բայդենի վարչակազմի կողմից Թայվանին 500 մլն դոլարի զենք վաճառելուն։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Թայվանին կվաճառի F-16 կործանիչների և ռազմական այլ համակարգերի սարքավորումներ։