Թարմացված Սու-25-ը համալրվել է ՊԲ ավիացիոն պարկի մեջ
Թարմացված Սու-25-ը համալրվել է ՊԲ ավիացիոն պարկի մեջ

Ակտիվորեն ընթանում են ՊԲ ռազմական ավիացիայի հզորացումը և գործող ինքնաթիռների վերականգնում-արդիականացումը։ Ավիացիոն պարկին ավելացվել է եւս մեկ արդիականացված Սու-25։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն եղել է Մառնեուլիի խառը ավիացիոն էսկադրիլիայի բազայում և ծանոթացել ավիացիոն օբյեկտների զարգացման գործընթացին։ Պաշտպանության նախարարը հետևել է ուսումնական գործընթացին և զույգով միացել արդիականացված ինքնաթիռի փորձնական թռիչքին։

ՊՆ տեղեկատվության համաձայն, վրացի մասնագետների կատարած աշխատանքի արդյունքում «Դելտա» ԲԲԸ-ի և Թբիլավիամշենի «ՏԱՄ» ԲԲԸ-ի համատեղ ջանքերով Սու-25 տիպի 7 միավոր ինքնաթիռներ արդեն վերանորոգվել են: Աշխատանքներ են տարվում նաև Լ-39 տիպի 3 ուսումնամարզական թռչող սարքերի վերանորոգման ուղղությամբ։