Թանգարանների միջազգային օրվա հետ կապված Վրաստանի Ազգային թանգարանում կանցկացվի փառատոն
Թանգարանների միջազգային օրվա հետ կապված, մայիսի 15-30-ը Վրաստանի Ազգային թանգարանում կանցկացվի փառատոն: Փառատոնը նվիրվում է Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության 100 ամյա հոբելյանին:
Վրաստանի Ազգային թանգարանում, փառատոնի շրջանակներում կբացվեն բազմաթիվ տեղի և միջազգային ցուցահանդեսներ:
Միջոցառման կազմակերպիչների տեղեկությամբ, ցուցահանդեսներից բացի անցկացվելու են նաև գրքերի շնորհանդեսներ և հանրային դասախոսություններ: Կարևորագույն միջոցառումներից մեկը լինելու է «Վրաստանի ժողովրդավարական Հանրապետություն 100»:
Մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրը, Վրաստանի Ազգային գրադարանի կազմում առկա բոլոր թանգարաններ մուտքը կլինի անվճար: