Թամազ Էլիզբարաշվիլին դիմել է Վրաստանի դատախազություն՝ դատավարական համաձայնագիր կնքելու խնդրանքով
Թամազ Էլիզբարաշվիլին դիմել է Վրաստանի դատախազություն՝ դատավարական համաձայնագիր կնքելու խնդրանքով։ Նա ընդունում և զղջում է կատարած հանցագործության համար,- այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի դատախազությունը։
Բացի այդ, ինչպես նշում է քննչական գործակալությունը, մեղադրյալի բացատրության համաձայն, իրեն ոչ ոք չի սպառնացել, և տուժողները նրան ֆիզիկապես բռնության չեն ենթարկել։ Հետևաբար, նա հերքել է նախկինում արված հայտարարությունը։
«Թամազ Էլիզբարաշվիլին ձերբակալվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեղադրանքով, որը ենթադրում է սպանության կամ առողջությանը վնաս հասցնելու սպառնալիք, երբ տուժողն ունի սպառնալիքի իրականացման հիմնավորված վախ։ Հանցագործությունը պատժվում է մինչև մեկ տարի ազատազրկմամբ։
Մեղադրյալ Թամազ Էլիզբարաշվիլին դատապարտվել է ազատազրկման՝ որպես խափանման միջոց», – ասվում է դատախազության հայտարարության մեջ։