Գերմանիայում երիտասարդական շարժումը հայտարարել է հոկտեմբերի 31-ին երկրի խոշոր քաղաքներում ցույցերի մասին
Գերմանական երիտասարդական շարժումը կոչ է արել հոկտեմբերի 31-ին ցույցեր անցկացնել երկրի խոշոր քաղաքներում, հաղորդում է Deutsche Welle-ն։
Gen Z regelt-ը երիտասարդական նախաձեռնություն է, որը կոչ է արել Գերմանիայի 21 քաղաքների, այդ թվում՝ Բեռլինի, Քյոլնի, Համբուրգի և Մյունխենի բնակիչներին մասնակցել հոկտեմբերի 31-ին կայանալիք զանգվածային բողոքի ցույցերին։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հազարավոր մարդիկ կմասնակցեն «անարդյունավետ դպրոցների և խնայողության քաղաքականության», ինչպես նաև բարձր կենսամակարդակի, սոցիալական անարդարության, զորակոչի և կլիմայի փոփոխության դեմ ցույցերին։
Կազմակերպիչների կայքում նշված է, որ նախաձեռնությունը «դեմ է ցանկացած բռնության»։
Ոստիկանությունը բացատրել է, որ մտադիր է պաշտպանել մարդկանց հավաքվելու և իրենց կարծիքը հայտնելու իրավունքը։ Գերմանիայի դաշնային ոստիկանական միության նախագահ Անդրեաս Ռոսկոպֆը նշում է, որ նահանգային ոստիկանությունը և դաշնային ոստիկանությունը «ուժեղ կարձագանքեն» ցանկացած անկարգության։