Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան հանդիպել է Վրաստանում Գերմանիայի դեսպան, Հուբերտ Քնիրշի հետ: Այս մասին տեղեկությունը տարածում է ԿԸՀ-ը:
Թամար Ժվանիան դեսպանին ծանոթացրել է ընթացիկ ընտրական հարցերի հետ: Նա Հուբերտ Քնիրշին մանրամասն տեղեկացրել է ընտրական վեճերի լուծման ընթացիկ գործընթացի մասին և նշել, որ ընտրական վարչակազմը շարունակում է վերահաշվարկի գործընթացը:
Թամար Ժվանիան խոսել է նաև այն զարգացող գործընթացների մասին, որոնք իրականացվում են ընտրական վարչակազմի հանդեպ, այդ թվում սխալ տեղեկատվության տարածման փաստերի մասին և դեսպանին ներկայացրել է տարբեր վիճակագրական տվյալներ:
Գերմանիայի դեսպանը հանդիպման ժամանակ ասել է, որ Վրաստանի ժողովրդավարական զարգացումը կարևոր է ողջ տարածաշրջանի համար:
«Դրա պատասխանատվությունն ունի յուրաքանչյուր քաղաքական խաղացող: Մենք ամեն կերպ կնպաստենք նրանց միջև երկխոսությանը»,- ասել է Հուբերտ Քնիրշը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը ներդրում ունենան այս գործընթացում և համապատասխան քայլեր ձեռնարկեն: