Թամար Տալիաշվիլի. Նախորդ իշխանությունն անուշադրության էր մատնել և թանգարանները հայտնվել են անմխիթար վիճակում
Նախորդ իշխանությունն անուշադրության էր մատնել և թանգարանները հայտնվել են անմխիթար վիճակում, – խորհրդարանի նիստին հայտարարել է «Վրացական երազանքի» պատգամավոր Թամար Տալիաշվիլին:
Ընդդիմության պատգամավոր Պաատա Մանջգալաձեն այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս ասաց, որ «ամոթ է, որ 21-րդ դարում ազգային շարժման խորհրդանիշ Մերաբ Կոստավայի տունը գտնվում է այս վիճակում»:
«Մերաբ Կոստավայի տուն-թանգարանը շատ կարևոր հուշարձան է մեր իշխանության համար, և այդ պատճառով անցյալ տարվա դեկտեմբերին Թբիլիսիի քաղաքապետարանը գնել է այս հուշահամալիրի վերականգնման համար անհրաժեշտ տարածքը, ինչպես դա եղավ Գալակտիոն Տաբիձեի, Շիո Արագվիսպիրելիի, Նիկոլոզ Բարաթաշվիլիի և այլ թանգարանների դեպքում, որոնք վերանորոգվել են մեր իշխանության տարիներին:
Երբ իշխանության ղեկը ձեր ձեռքում էր, մատը մատին չեք տվել և թանգարանները հայտնվել են անմխիթար վիճակում», – ասաց Թամար Տալիաշվիլին՝ խորհրդարանի լիագումար նիստում: