Թամար Գաբունիայի տեղեկությամբ, այսօրվա տվյալներով՝ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է «Օմիկրոն»-ի 24 դեպք
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, ընթացիկ տվյալներով՝ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է «Օմիկրոն» շտամի 24 դեպք։
Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում հիվանդությունը թեթև է:
«Այսօր մենք արդեն ունենք «Օմիկրոնի» հաստատված 24 դեպք։ Բոլորի ընթացքը նորմալ է: Հետաքննվել են առաջին երկու դեպքերի շփումները։ Դեպքերը գրանցվել են երկուշաբթի օրը։ Հետազոտությունը հաստատել է վիրուսի առկայությունը շփվող բոլոր մարդկանց մոտ։ Բոլոր վարակվածները պատվաստված են»,- ասել է Թամար Գաբունիան։