Թամար Գաբունիայի մեկնաբանմամբ, կորոնավիրուսով վարակված բուժանձնակազմի թիվը հասնում է 5 հազարի
Առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիայի մեկնաբանմամբ, ողջ համավարակի ընթացքում վարակման 100 հազար դեպքերից վարակված է բուժանձնակազմի 4500-ից 5000 ներկայացուցիչ:
Ինչպես հայտարարել է համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո Գաբունիան, վարակակիր բժիշկների ճշգրիտ թիվը պարզելու համար ընթանում է լրացուցիչ հետազոտություն:
«Բժշկական անձնակազմի թիվը 4500-ից 5 հազար է: Այստեղ նկատի ունեմ բոլորին, ովքեր աշխատում են բժշկական հաստատություններում: Ցավոք, բուժանձնակազմի մեծ մասը վարակվել է կենցաղային պայմաններում: Այս ամենի շուրջ ընթանում է խորացված հետազոտություն, երբ ունենանք պատասխանները, կտեղեկացնենք ձեզ: Հարյուր հազար դեպքից, որը հաստատված է Վրաստանում, բժշկական հաստատություններում աշխատող անձանց վարակման թիվն այսպիսին էր»,- հայտարարել է Գաբունիան: