Թամար Գաբունիա. Պատվաստումների ծրագրին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները, և այդպես էլ կշարունակվի
Պատվաստումների ծրագրին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները, և այդպես էլ կշարունակվի, – ասաց առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Ինչ վերաբերում է «Աստրազենեկա» պատվաստանյութին, որը խորհուրդ է տրվում օգտագործել 45 տարեկանից բարձր անձանց շրջանում, ինչպես Գաբունիան պարզաբանեց, եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այլ հանձնարարական չլինի, այդ տարիքային սահմանը կպահպանվի:
«Անկախ պատվաստանյութի տեսակից, որը կներդրվի երկրում, լինի դա «Pfizer», «Novovax» կամ ցանկացած այլ պատվաստանյութ, 18 տարին լրացած քաղաքացիներին ընդգրկելու հնարավորությունը կմնա ծրագրում: Այս դեպքում սահմանափակումները կվերաբերեն «Աստրազենեկային», որը խորհուրդ է տրվում միայն 45-ից բարձր տարիքի անձանց, որը դեռևս կմնա ուժի մեջ, եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այլ ապացույցներ չտրամադրվեն», – ասաց Թամար Գաբունիան: