Թամար Գաբունիա. Պաշտպանության նախարարության յոթ բժիշկներ օգնում են մեզ կառավարել և վերահսկել հիվանդների հոսքերը՝ մահճակալաների հնարավորությունը ռացիոնալ օգտագործելու համար
Պաշտպանության նախարարության հետ համագործակցում ենք և նրանց բժիշկները մեզ օգնում են պացիենտների հոսքը կառավարելու և վերահսկելու հարցում, որպեսզի մահճակալային հնարավորությունը կիրառվի ռացիոնալ ձևով,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան՝ կառավարության վարչությունում, համակարգող խորհրդի նիստից հետո անցկացված մամլո ասուլիսին:
«Նրանք ներգրավված են գործընթացին: Պաշտպանության նախարարության 7 բժիշկները տեղում օգնում ենք կառավարել պացիենտների հոսքը: Սա անկախ կարծիք է, կոլեգիալ կարծիք, մասնագետը պետք է ունենա երկրորդ կարծիք գտնելու հնարավորություն, երբ նա որոշում է կայացնում կլինիկայից դուրս գրելու կամ կլինիկա տեղափոխելու վերաբերյալ: Սա ևս կառավարության որոշմամբ և նախարարի հրամանով գրված ընթացակարգ է»,- հայտարարել է Թամար Գաբունիան: