Թամար Գաբունիա. Էկատերինե Տիկարաձեի առողջական վիճակը բավարար է, շարունակում ենք թեստավորումները, վարակման այլ դեպքեր դեռ չեն հայտնաբերվել
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի առողջական վիճակն այս պահին բավարար է, և նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Այդ մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Նրա խոսքով, Էկատերինե Տիկարաձեն պետք է «Աստրազենեկայի» պատվաստանյութի երկրորդ դեղաչափով պատվաստվեր մինչև հունիսի 14-ը, բայց ըստ գործող արձանագրության, պատվաստման ամսաթիվը կհետաձգվի:
«Այսօր առավոտյան իմացանք, որ տիկին Էկատերինե Տիկարաձեի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նրա առողջական վիճակը բավարար է, նա մնում է տանը, ինքնամեկուսացման մեջ, և շարունակում է աշխատել հեռակա կարգով: Ինչ վերաբերում է պատվաստման կարգավիճակին, տիկին Էկատերինեն պատվաստվել է «Աստրազենեկայի» պատվաստանյութով, առաջին պատվաստումը, իսկ երկրորդ պատվաստման ամսաթիվը նշանակվել էր հունիսի 14-ին, որը 12 շաբաթ ընդմիջմամբ սահմանված ժամանակահատված է, բայց այս իրավիճակի պատճառով նրա երկրորդ պատվաստումը հետաձգվել է», – ասաց Գաբունիան:
Ըստ Գաբունիայի, Վրաստանում գործող արձանագրության համաձայն, կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դոզան տրվում է վարակվելուց 120 օր անց:
«Ընդհանուր առմամբ, վարակվելուց հետո երկրորդ և լրացուցիչ պատվաստվում անցկացնելու կապված դեռևս միասնական, սահմանված արձանագրություն չկա, այս դեպքում տարբեր երկրներ ունեն տարբեր մոտեցումներ: Որոշ երկրներ վարակվելուց հետո այլևս անհրաժեշտ չեն համարում երկրորդ պատվաստումը: Մեր պայմաններում մեկ դեղաչափ պատվաստանյութ ընդունելուց հետո վարակ հաստատվելու դեպքում, վարակվելուց 120 օր է սահմանվում պատվաստման ստանդարտ արձանագրությամբ», – ասաց Գաբունիան:
Ինչ վերաբերում է շփումներին, Թամար Գաբունիայի խոսքով, թեստավորումները շարունակվում են ռազմավարական խմբերի ձևաչափով, չնայած վարակման այլ դեպքեր դեռ չեն հայտնաբերվել:
«Մենք, իհարկե, ունեցել ենք պարբերական կապ, բայց մենք աշխատում ենք շնչադիմակով, որը մեր սովորական աշխատանքային ձևն է, և մենք շարունակում ենք թեստավորել ռազմավարական խմբերի ձևաչափով, մինչ այժմ այլ վարակված աշխատակիցներ չեն հայտնաբերվել», – ասաց Թամար Գաբունիան: