Թամար Չուգոշվիլի. Վրաստանի կառավարությունը պետք է ակտիվացնի միջազգային գործընկերներին, որպեսզի կարողանա պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները և շահերը
Ռուսաստանն այնպես է վարվում, ինչպես ցանկացած այլ դեպքում, նրա հայտարարություններում առանձնապես ոչինչ պչկա,- այս մասին նշել է անկախ պատգամավոր Թամար Չուգոշվիլին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության երերկվա հայտարարությունը մեկնաբանելիս:
Չուգոշվիլին համարում է, որ Վրաստանի կառավարությունը պետք է ակտիվացնի միջազգային գործընկերներին:
«Վրաստանի կառավարությունը պետք է ակտիվացնի միջազգային գործընկերներին, որպեսզի կարողանա պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները և շահերը: Ցավոք, հաճախ, չեն կարողանում սեփական քաղաքացիներին պաշտպանել առևանգումներից: Այժմ, ցավոք, քաղաքացին դարձել է հրազենի կիրառման զոհ: Որպես պետություն, չենք կարողանում արդյունավետ կերպով քաղաքացիներին պաշտպանել Ռուսաստանից»,- հայտարարել է Թամար Չուգոշվիլին: